Դրամի արժեզրկման միտում կա․ ֆինանսական շուկաներում անհանգստություն է․ տնտեսագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հետհեղափոխական Հայաստանի տնտեսական վիճակը գնահատելիս պետք է փաստենք, որ կա որոշակի անհանգստություն հատկապես ֆինանսական շուկաներում՝ մասնավորապես դրամի արժեզրկման միտումների հետ կապված։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ շեշտելով, որ  դրամի  հնարավոր արժեզրկումը կապված է ինչպես արտաքին և ներքին գործոնների,  այնպես էլ արտահանման ծավալների նվազման հետ, ինչը իր ազդեցությունն է թողնում մեր արժութային շուկայի վրա։

«Բայց, այդուհանդերձ, գնային կամ գնաճային լուրջ ճնշումներ չկան, գնաճը տեղավորվում է 3,5 տոկոսի շրջանակներում, տնտեսական աճի ցուցանիշը 8․3 տոկոս է վեց ամիսների տվյալներով, ինչպես նաև 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ադեկվատ է արտացոլում այն իրավիճակը, որում գտնվում է մեր տնտեսությունը»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ կանխատեսումներին՝ վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման կանխատեսումներ անելը դժվար է, քանի որ հայտնի չէ՝ քաղաքական ուժերն ի՞նչ դիրքավորումներ կունենան և ի՞նչ ծրագրեր կներկայացնեն։

«Մի բան պարզ է, որ այս պահին քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը այս տարվա բյուջեի շարունակությունն է, ինչն այդպես էլ պետք է լիներ։ Մենք այդպես էլ հարկային օրենսգրքի  նախագիծ անգամ չունեցանք, միայն առանձին կետերն են եկամտահարկի, գույքահարկի հարկման տարբերակի վերաբերյալ, իսկ թե այդ փոփոխություններն ինչպես պետք է կատարվեն, օդից կախված հարց է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։