Ռաֆայել Վահանյանը դարձել է Aeroflot Open Legends-ի հաղթող
Ռաֆայել Վահանյանը դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված Aeroflot Open Legends վետերան շախմատիստների մրցաշարի հաղթող:
Հայ գրոսմայստերն անցկացրել է չորս պարտիա, տարել մեկ հաղթանակ ու գրանցել երեք ոչ-ոքի՝ մրցաշարն ավարտելով 2․5 միավորով։ Նույնպիսի արդյունք են գրանցել նաև ֆիլիպինցի Էուգինիա Տորեն ու ռուսաստանցի Սերգեյ Մակարիչևը, որոնք բաժանել են 2-3-րդ տեղերը։