Իրանը հայտնում է Պարսից ծոցում ամերիկյան լցանավի հարվածելու մասին
Քաղաքականություն
05.03.2026 | 12:39
Լուրեր
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում հարվածել է ամերիկյան նավթային լցանավի, գրում է France 24-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նավն այրվում է։ Իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվում։
Պետական լրատվամիջոցների կողմից տարածված առանձին հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ «պատերազմի ժամանակ» Հորմուզի նեղուցով անցումը կգտնվի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի