ԱՄՆ Սենատն արգելափակել է Իրանի դեմ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

Լուրեր

30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ամերիկյան Սենատը մերժել է պատերազմական լիազորություններ տրամադրող բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններ ձեռնարկելու լիազորությունները, գրում է NBC News-ը։

Քվեարկությունն ավարտվել է ձայների 53 կողմ և 47 հարաբերակցությամբ։

Վիրջինիա նահանգից սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևը կոչ է անում «Միացյալ Նահանգների զինված ուժերը հեռացնել Իրանի ներսում կամ նրա դեմ ռազմական գործողություններից, եթե դա բացահայտորեն թույլատրված չէ պատերազմի հայտարարությամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։

Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատն այսօր կմերժի նմանատիպ ռազմական լիազորությունների մասին բանաձևը։

Այս երկու քվեարկությունները Կոնգրեսի առաջին փորձերն են՝ Թրամփին զսպելու, այն բանից հետո, երբ նա անցյալ շաբաթավերջին հրամայեց հարվածներ հասցնել Իրանին։

Քվեարկությունները նաև օրենսդիրներին առաջին անգամ հնարավորություն են տվել էականորեն քննարկել Իրանի պատերազմը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Բանաձևերի ձախողումը Թրամփին անուղղակիորեն լիազորում է շարունակել այն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի