Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար

Լուրեր

19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան պատրաստվում է իր զինծառայողներին և ռազմական փորձագետներին ուղարկել Մերձավոր Արևելքի երկրներ՝ աջակցելու նրանց իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին դիմակայելու գործում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունից հետո Զելենսկին նշել է, որ քննարկումներ է ունեցել եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ։

Նրա խոսքով՝ նշված երկրները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ․ իրանական հարվածային անօդաչուները՝ նույն «Շահեդ» տիպի սարքերը, որոնք արդեն չորս տարի օգտագործվում են Ուկրաինայի քաղաքների և ենթակառուցվածքների դեմ, այժմ կիրառվում են նաև տարածաշրջանում։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարող է աջակցել իրավիճակի կայունացմանը, և գործընկեր երկրները դիմել են համապատասխան խնդրանքով։

Ուկրաինայի նախագահը հանձնարարել է կառավարությանը, ռազմական հրամանատարությանը և հետախուզական կառույցներին ներկայացնել աջակցման տարբերակներ՝ այն հաշվարկով, որ այդ օգնությունը չթուլացնի Ուկրաինայի սեփական պաշտպանունակությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինացի մասնագետները կաշխատեն տեղում, և համապատասխան թիմերի ձևավորման շուրջ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվում։

Միաժամանակ Զելենսկին չի հստակեցրել, թե երբ կուղարկվեն ուկրաինացի մասնագետներ Մերձավոր Արևելք և քանի մարդ կներառվի առաքելության կազմում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, իսկ Թեհրանը պատասխանում է հակահարվածներով, այդ թվում՝ «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառում Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ։