Իսրայելում ամեն օր տագնապ էր․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձել է Երևան

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի ու իսրայելական «Բնեյ Սախնինի» հարձակվող Արթուր Միրանյանը պատմել է, որ արդեն վերադարձել է Երևան։ Իրանի հետ պատերազմի պատճառով Իսրայելում արտակարգ իրավիճակ է, հետաձգվել են ֆուտբոլի առաջնության բոլոր հանդիպումները։ 

«2 օր առաջ են լեգիոներներին դուրս հանել երկրից։ Մոտ 6-7 ժամ ավտոմեքենայով գնացել ենք մինչև Եգիպտոսի սահման, մուտք ենք գործել Եգիպտոս, այնտեղ մեկ օր մնալուց հետո եկել եմ Երևան։ Իսրայելում իրավիճակն ամբողջովին պատերազմական էր։ Ամեն օր տագնապ էր։ Պատերազմի առաջին օրը ես արթնացել եմ տագնապի ազդանշաններից։ 

Ամենից շատ ռմբակոծություններ Հայֆա քաղաքում էր, որտեղ կատարվածը լսվում էր նաև մեր քաղաքում։  Շատ վտանգավոր էր այնտեղ մնալը, հուսանք, որ ամեն ինչ շուտ կավարտվի,  կվերադառնամ ու կանցնենք բնականոն կյանքի»,- Արթուր Միրանյանի խոսքը մեջբերում է Sportmedia.am-ը։ 

Արթուր Միրանյանը 2025թ․ ամռանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» է տեղափոխվել «Բնեյ Սախնին», որի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։ Հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին, մասնակցել է 18 խաղի ու խփել 1 գոլ: