Միջերկրական ծովում ռուսական լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել

Լուրեր

10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
Բոլորը

Ռուսական դրոշի ներքո նավարկող Arctic Metagaz հեղուկ բնական գազ տեղափոխող նավը հրդեհվել է Միջերկրական ծովում՝ Մալթայի և Լիբիայի միջև, հայտնում են Times of Malta-ն և Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Times of Malta-ի աղբյուրների համաձայն՝ նավը, հավանաբար, հարձակման է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 3-ի գիշերը՝ ժամը 4:00-ի սահմաններում։ Ըստ աղբյուրների՝ նշաններ կան, որ նավի վրա «հզոր պայթյուն է տեղի ունեցել»։

Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ լցանավը, հնարավոր է, հարձակման է ենթարկվել ռազմածովային անօդաչու թռչող սարքի կողմից, և որ Ուկրաինան կասկածվում է գործողությունն իրականացնելու մեջ: Որևէ ապացույց, սակայն, չի ներկայացվել: The Times of Malta-ն նույնպես հաղորդել է անօդաչուի հարձակման մասին՝ հղում անելով EOS Risk Group ընկերությանը, որը մասնագիտացած է ծովային անվտանգության ոլորտում:

Մալթայի զինված ուժերը հայտարարել են, որ նավից ստացել են աղետի ազդանշան: Նավի անձնակազմը գտնվել է փրկարար նավակում և տեղափոխվել մոտակա մեկ այլ նավ:

Նավը, որը 2024 թվականից ի վեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է, Մուրմանսկից հեռացել է փետրվարի 24-ին՝ լողացող պահեստային միավորի (FSU) վրա բեռնվելուց հետո և, ըստ Times of Malta-ի, ուղևորվում էր դեպի Սուեզ։ Ըստ աղբյուրի՝ նավարկության մոտ 300 կիլոմետրից հետո լցանավն անջատել է իր ավտոմատ նույնականացման համակարգը (AIS), ինչը տարածված պրակտիկա է «ստվերային նավատորմի» նավերի շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի