Ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել և տեղակայվել են Իրանի հետ սահմանին. OC Media

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ադրբեջանական զորքերը, ըստ որոշ տեղեկությունների, մարտական ​​պատրաստության են բերվել և տեղակայվել Իրանի հետ սահմանին, հաղորդում է անկախ Qazetchi լրատվամիջոցը՝ հղում անելով աղբյուրներին: Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմում ներգրավվել են նաև տարածաշրջանի երկրները, գրում է OC Media-ն։

Անանուն աղբյուրներից Qazetchi-ին հաստատած տեղեկության համաձայն՝ «Պաշտպանության նախարարությունը, Պետական ​​սահմանային ծառայությունն ու Ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարությունն անցել են բարձր պատրաստության ռեժիմի»։

Պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկատվությունը, նաև չի պատասխանել OC Media-ի մեկնաբանության հարցումներին։

Qazetchi-ին գրում է, որ «զինվորների, ենթասպաների և սպաների արձակուրդները» չեղարկվել են: Ըստ տեղեկությունների՝ արձակուրդում գտնվող սպաները հետ են կանչվել: Իրանի հետ սահմանին տեղակայվել են անօդաչու թռչող սարքերի և ցածր թռչող ինքնաթիռների դեմ պաշտպանական համակարգեր:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Յադիգար Սադիգլին OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի համար նորմալ է սահմանի երկայնքով պաշտպանական ուժեր կուտակելը։

«Պետության ղեկավարը, իհարկե, պետք է որոշակի նախազգուշական միջոցներ, որոշակի քայլեր ձեռնարկի, և եթե նրանք ձեռնարկել են, կարծում եմ՝ նորմալ է։ Շատ բան կարող է պատահել։ Վաղը կարող է քաոս առաջանալ, որևէ ռազմական ստորաբաժանման հրամանատար կարող է ինքնուրույն գործողություններ ձեռնարկել»,- ասել է Սադիգլին։

Նա հավելել է, որ հարևան երկրի համար «լիովին բնական» է իր զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության վիճակի բերելը։

«Ենթադրենք՝ հրթիռը կարող է խուսափել իր նշանակետից և հարվածել Ադրբեջանին, բայց դա կարող է լինել նաև այլ բան։ Հատկապես կարևոր է ՀՕՊ ուժերը հասցնել բարձր մարտական ​​պատրաստության։ Պետք է լինի նաև ավիացիայի աջակցություն, և, իհարկե, ցամաքային ուժերը նույնպես պետք է պատրաստ լինեն»,- նշել է Սադիգլին։

Որոշ ռազմական փորձագետներ նշել են, որ Qazetchi-ն չպետք է կիսվեր տեղեկատվությամբ՝ վկայակոչելով պետական ​​անվտանգության հետ կապված մտահոգությունները: Մյուսները, սակայն, աջակցել են տեղեկատվության հրապարակումը։

Իրանի կողմից այլ մահմեդական երկրների վրա հարձակման պատճառով Ադրբեջանում լարվածության աճին զուգընթաց՝ Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը սկզբում հայտարարեց, որ դադարեցրել է գործունեությունը անհայտ ժամկետով, ինչը քննարկումներ առաջացրեց հնարավոր հարձակումների և սպառնալիքների մասին սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ դեսպանատունը հերքեց, որ դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ ասելով, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամանակավորապես փակ է եղել միայն հյուպատոսական բաժինը։

«Չնայած ներկայում որևէ կոնկրետ սպառնալիքի մասին տեղեկատվություն չկա, Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի լույսի ներքո այցելուների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավորապես փակվել է միայն հյուպատոսական բաժինը»,- հայտարարել է դեսպանատունը։

Մինչ այդ, թալիշ մարդու իրավունքների պաշտպան Հիլալ Մամեդովը սոցիալական ցանցերում ակնարկել է, որ բանակի տեղակայումը, «հնարավոր է, փախստականների հոսքը կանխելու համար է»։

«Եթե Իրանի դեմ ցամաքային զորքեր տեղակայվեն, ակնհայտ է, որ դա կհանգեցնի ավելի սարսափելի հետևանքների. անկասկած, այս պայքարին կմիանան ոչ միայն միլիոնավոր մարդիկ, այլև տասնյակ հազարավոր երեխաներ և կանայք ստիպված կլինեն ապաստան փնտրել հարևան երկրներում, այդ թվում՝ մեր։ Անկասկած, այս դեպքում մենք նույնպես ստիպված կլինենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել Իրանի ժողովրդին»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի