Թրամփը հայտարարել է Իսպանիայի դեմ առևտրային ամբողջական բոյկոտ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները լիովին խզելու մասին՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտին հանձնարարելով դադարեցնել գործնական բոլոր շփումները Մադրիդի հետ։ The Insider-ի փոխանցմամբ՝ նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է Իսպանիայի այն դիրքորոշմամբ, որ երկրի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները չեն տրամադրվի Իրանի դեմ գործողությունների համար։

«Իսպանիան իրեն սարսափելի պահեց։ Իսպանիան մեզ ասաց, որ մենք չենք կարող օգտագործել իրենց ռազմաբազաները, բայց լավ, դրանք մեզ հարկավոր չեն։ Եթե ցանկանանք, պարզապես կգանք ու կօգտագործենք դրանք։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, որ դա անել չենք կարող»,- ասել է Թրամփը:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռոթայի և Մորոնի բազաները չեն ներգրավվել գործողություններում և ամերիկյան կողմին որևէ աջակցություն չի ցուցաբերվել։ Սակայն FlightRadar24-ի տվյալներով՝ մի քանի ամերիկյան ինքնաթիռներ այդ բազաներից թռել են դեպի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա։

Լարվածությունը խորացել է նաև պաշտպանական ծախսերի շուրջ տարաձայնությունների ֆոնին․ Իսպանիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի պարտավորվել մինչև 2035 թվականը ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը հայտարարել է, որ կպաշտպանի Իսպանիային ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ ընդգծելով միասնական առևտրային քաղաքականության սկզբունքը։