«Ռոսատոմ»-ը կորցրել է կապը Իրանի միջուկային ոլորտի ղեկավարության հետ. Բուշերի ԱԷԿ-ի  աշխատանքները դադարեցվել են

Լուրեր

10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ռոսատոմ»-ի աշխատակիցները չեն կարողանում կապ հաստատել Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարության հետ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։ Այս մասին ասել է Ռուսաստանի պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում է Meduza-ն։

«Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի  ղեկավարության հետ կապ չկա՝ ո՛չ հեռախոսային, ո՛չ էլ էլեկտրոնային փոստի… Մենք նույնիսկ չենք կարող գնահատել նրանց ֆիզիկական վիճակը այս պահին»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լիխաչովը նշել է, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների լուսանկարներ, սակայն «Ռոսատոմը» «պատկերացում չունի ավերածությունների մասշտաբների մասին»։

Ռազմական գործողությունների պատճառով Բուշերի ատոմակայանում, որն Իրանը կառուցում է «Ռոսատոմ»-ի հետ համատեղ, աշխատանքները լիովին դադարեցվել են, ասել է ռուսական  կորպորացիայի ղեկավարը։ Ներկայում կայանում 639 ռուս աշխատակից կա։

«Մեր գործընկերներից մի քանիսը Թեհրանում էին և արդեն լքում են երկիրը։ Մենք նաև աստիճանաբար կտարհանենք Բուշերի ատոմակայանը, քանի որ անջատումները և հարվածների միջև ընկած ժամանակահատվածում ընդմիջումները շարունակվում են»,- հայտարարել է Լիխաչովը։

Ըստ նրա՝ Բուշերի ատոմակայանը մնում է Ռուսաստանի համար առաջնահերթ նախագիծ, և «մեր ժողովուրդը այնտեղ կմնա ցանկացած դեպքում»։

«Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունը Իրանի ժողովրդի և կառավարության առջև», – ասել է Լիխաչովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարն ընդգծել է, որ Բուշերի ատոմակայանի վրա հնարավոր ռազմական հարվածը կհանգեցնի «տարածաշրջանային մասշտաբի աղետի և  դա հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի