Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել ԱՄԷ-ի երկնքում, նախատեսում է ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգեր ուղարկել Կիպրոս

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկնքում՝ իր ռազմածովային և օդային բազաներն Իրանի հարձակումներից պաշտպանելու համար, որոնցից մեկ բազա արդեն թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, երեքշաբթի օրը հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, գրում է DW-ն։

«Այս Rafale-ները և դրանց օդաչուները մոբիլիզացված են մեր օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Նրանք գործողություններ են իրականացրել մեր բազաների վերևում գտնվող օդային տարածքն ապահովելու համար»,- BFMTV-ին ասել է Բարոն։

Նախարարի խոսքով՝ «կիրակի անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ֆրանսիական բազայի անգարին»։

Միևնույն ժամանակ, Կիպրոսի CNA գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիան ծրագրում է կղզի ուղարկել հակահրթիռային և հակաօդային համակարգեր, ինչպես նաև ֆրեգատ՝ այն բանից հետո, երբ տեղի բրիտանական ավիաբազան անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։ CNA-ը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի վաղ առավոտյան այդ մտադրության մասին հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին։

Կիպրոսը ԵՄ անդամ պետություն է, որն ամենամոտն է Մերձավոր Արևելքին, իսկ Լառնակա քաղաքը գտնվում է Լիբանանի ամենամոտ կետից շուրջ 208 կմ հեռավորության վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի