Հունաստանում ձերբակալել է ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացի՝ ամերիկյան USS Gerald Ford ավիակիրն ու բազաները լրտեսելու կասկածանքով

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հունաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացու, որը, ըստ քննության, Կրետե կղզում հետևել է ՆԱՏՕ-ի ռազմածովային բազայի, մասնավորապես, ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հունական լրատվամիջոցների՝ Ազգային հետախուզական ծառայության (EYP) աշխատանքային խումբը գրեթե մեկ ամիս հետևել է 36-ամյա տղամարդուն և ձերբակալել, երբ նա պատրաստվում էր լքել երկիրը Աթենքի միջազգային օդանավակայանով: Ադրբեջանցու անունը չի հրապարակվում: Ձերբակալությունից հետո նա տեղափոխվել է EYP-ի Աթենքի գլխավոր գրասենյակ։

Հետաքննության տվյալներով՝ նա որոշ ժամանակ լուսանկարել է Կրետեում գտնվող գաղտնի ռազմական կառույցները, այդ թվում՝ USS Gerald Ford ավիակիրը, նաև հետևել ռազմանավերի տեղաշարժերին։ Ավիակիրը մի քանի օր առաջ ուղղություն էր վերցրել դեպի Պարսից ծոցի տարածաշրջան՝ Իրանի դեմ գործողություններին մասնակցելու համար, իսկ փետրվարի 22-ին կանգ է առել Կրետեում՝ տեխնիկական սպասարկման համար։ Տղամարդը փետրվարի 2-ին Գերմանիայից ուղիղ չվերթով ժամանել է Խանյու քաղաք՝ Կրետեի հյուսիսում, և մնացել Սուդա ծոցի մոտ գտնվող հյուրանոցում: ERT-ի տվյալներով՝ կասկածյալի հսկողությունը սկսվել է փետրվարի 3-ին, երբ նա գրանցվել է Սուդա ծոցին նայող հյուրանոցային համարում։

Այլ աղբյուրների համաձայն՝ հունական անվտանգության մարմինները փետրվարի 10-ից ի վեր գաղտնի հսկողություն են իրականացրել կասկածյալի նկատմամբ՝ հետևելով նրա տեղաշարժերին և կապերին Սուդա ծոցի տարածքում: Փետրվարի 16-ին նա փորձել է գրանցվել նույն հյուրանոցում, որտեղ մնացել էր անցյալ ամռանը Իրանի օգտին լրտեսության համար ձերբակալված 26-ամյա ադրբեջանցին, սակայն սենյակներ ազատ չեն եղել: Հյուրանոցից հստակ տեսարան է բացվում դեպի ՆԱՏՕ-ի և բրիտանական ռազմական բազաները։

Հունաստանի հատուկ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ փետրվարի 24-ին ձերբակալվածը կրկին Սուդայի ծոցի ափին է եղել՝ լուսանկարներ անելով։

Փետրվարի 27-ին լրտեսը մեկնել է Աթենք և հայտնվել Էլեֆթերիոս Վենիզելոս օդանավակայանում, չնայած EYP պաշտոնյաները տեղյակ չէին նրա նպատակակետի մասին։ Սակայն նույն օրը տղամարդը վերադարձել է Կրետե, ամենայն հավանականությամբ, Իրանի պահանջով։ Կարճ ժամանակ անց Կրետեի ռազմական օբյեկտների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ռազմածովային բազայի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկի հետ կապված։ Մարտի 2-ին նա վերադարձել է Աթենք, որտեղ նրան ձերբակալել են երկրից դուրս գալու փորձի ժամանակ։

Ըստ իշխանությունների՝ տղամարդը հրահանգներ է ստացել անմիջապես Իրանից՝ իրանցիների կողմից օգտագործվող հավելվածի միջոցով։ Խանիայում գտնվելու ամբողջ ընթացքում նա, ըստ տեղեկությունների, տեղաշարժվել է տարածքում, դիտարկել տարածքը և լուսանկարել։ Նա, հնարավոր է, ավարտել է տվյալների հավաքագրումը և գաղտնագրված նյութերն ուղարկել ստացողին՝ նախքան Հունաստանից հեռանալու փորձ կատարելը։

Ըստտեղեկությունների՝ նրա մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ թվային նյութեր: Սպասվում է, որ EYP-ն նրան կհանձնի ոստիկանությանը՝ լրտեսության մեղադրանքով կալանավորման և քրեական հետապնդման համար։

Հունաստանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը վերջերս զգալիորեն ուժեղացրել են զգոնությունը այն տարածքներում, որտեղ գործում են ամերիկյան ռազմական կառույցներ: Ալեքսանդրուպոլիսում վերջերս լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 59-ամյա Վրաստանի քաղաքացի: Ձերբակալության պահին նա աշխատել է որպես տան ներկարար, նրա ենթադրյալ հավաքագրողի ինքնությունն ու ծագումն անհայտ են։

Հունական լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Իրանը պարբերաբար նման առաքելությունների համար հավաքագրում է հարևան շրջաններից այլ ազգությունների ներկայացուցիչների։ Իրանը տարիներ շարունակ «գաղափարական աշխատանք» է տարել Վրաստանում բնակվող ադրբեջանցիների շրջանում՝ նրանցից ընտրելով թեկնածուների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի