Իրանին ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են․ Մարկո Ռուբիո

Լուրեր

10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան զինվորականների կողմից Իրանին ուղղված ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են, հաղորդում են BBC News-ը և The New York Times-ը։

«Ես չեմ բացահայտելու մեր մարտավարական գործողությունների մանրամասները, բայց ամերիկյան զինվորականների կողմից ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են։ Հաջորդ փուլը Իրանի համար ավելի դաժան կլինի, քան սա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուբիոն, գրում է Meduza-ն։

Նա նաև հայտարարել է, որ Ամերիկայի նպատակն է՝ ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռային հնարավորությունները և վերացնել այն սպառնալիքը, որը նրանց նավատորմը ներկայացնում է համաշխարհային նավագնացության համար։

«Այնուամենայնիվ, մենք դեմ չենք լինի, և հույս ունենք, որ իրանցի ժողովուրդը կկարողանա տապալել ներկայիս կառավարությունը և նոր ապագա ստեղծել իր երկրի համար։ Մենք շատ կցանկանայինք տեսնել դա»,- հավելել է Ռուբիոն։

Լրագրողները նաև խնդրել են ԱՄՆ պետքարտուղարին մեկնաբանել Իրանի կառավարության պնդումները, որ Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման ժամանակ զոհվել են տասնյակ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

«Եթե սա մեր հարվածը լիներ, Պաշտպանության նախարարությունը կանցկացներ հետաքննություն, և ես կփոխանցեի ձեր հարցը նրանց։ Միացյալ Նահանգները միտումնավոր չէր հարվածի դպրոցին»,- արձագանքել է Ռուբիոն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի