Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանն ու Բահրեյնում ամերիկյան բազային

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատանը հարված է հասցվել երկու անօդաչու թռչող սարքերով, դիվանագիտական ​ներկայացուցչության շենքում ​«սահմանափակ կրակ» է բռնկվել։ Իրանը կրկին հարվածել է նաև Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային՝ մեծացնելով տարածաշրջանային ճնշումը Պարսից ծոցի արաբական երկրների վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան ակտիվներ՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայել հարձակումների, գրում է Al Jazeera-ն։

ԱՄՆ դեսպանատան վրա երեքշաբթի առավոտյան հասցված հարվածը նաև «աննշան նյութական վնաս» է հասցրել համալիրին, ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Ավելի ուշ տարածված հաղորդագրությունների համաձայն՝ ավելի շատ անօդաչուներ են թիրախավորել տարածքը՝ Իրանի կողմից Պարսից ծոցում ԱՄՆ-Իսրայել հարձակումներին պատասխան գործողությունների ֆոնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի արձագանքը դեսպանատան վրա հարձակմանը և մի քանի ամերիկացի զինծառայողների սպանությանը շուտով պարզ կդառնա։

Reuters-ը հաղորդել է, որ հարձակումից հետո սև ծուխ է բարձրացել Ռիադի դիվանագիտական ​​թաղամասի վրա, որտեղ տեղակայված են արտասահմանյան առաքելությունները։ Երեք աղբյուր Reuters-ին հայտնել են, որ դեսպանատանը լսվել է ուժեղ պայթյուն, բոցեր են նկատվել, չնայած Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը և աղբյուրներից մեկը լրատվական գործակալությանը հայտնել են, որ անօդաչուի հարձակումից հետո բռնկված հրդեհը փոքր մասշտաբի է եղել։ Երկու անձինք էլ հայտնել են, որ հարձակման պահին դեսպանատան շենքը դատարկ է եղել, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Սաուդյան բանակին մոտ կանգնած աղբյուրը, խոսելով անանունության պայմանով, AFP-ին հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը հարձակման ժամանակ որսացել է չորս անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել էին Ռիադի դիվանագիտական ​​թաղամասը։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Սաուդյան Արաբիայի Ռիադ, Ջիդդա և Դահրան քաղաքներում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «տեղում ապաստանի» մասին ծանուցում էր տարածել՝ կապված հարձակումների հետ։

«Մենք խորհուրդ ենք տալիս Թագավորությունում գտնվող ամերիկացի քաղաքացիներին անմիջապես ապաստան գտնել և խուսափել դեսպանատնից՝ մինչև հետագա ծանուցում՝ օբյեկտի վրա հարձակման պատճառով։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ առաքելությունը շարունակում է հետևել տարածաշրջանային իրավիճակին»,- ասել է դեսպանատունը։

Միաժամանակ, երեքշաբթի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թիրախավորել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազան։ Այս մասին ասվում է Իրանի էլիտար ուժերի հայտարարության մեջ, որը տարածել է պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը լուսաբացին լայնածավալ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակում են իրականացրել Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա», – գրել է IRNA-ն Telegram-ում։

Նշվում է, որ արձակվել են 20 անօդաչու թռչող սարքեր և երեք հրթիռներ, որոնք «ոչնչացրել են բազայի գլխավոր հրամանատարական շտաբը», առանց ապացույցներ ներկայացնելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի