Մեքենաները մնացել էին ցեխի մեջ․ ինչ է տեղի ունեցել Նուբարաշենի խճուղում

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

Համացանցում տեսանյութեր են տարածվել՝ արձանագրումով՝ «Նուբարաշենի աղբավայրի շրջադարձին և գերեզմանոցների հատվածում մեքենաները մնացել են ցեխի մեջ, առաջ շարժվել չեն կարողանում»։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց, որ առավոտյան Նուբարաշենի խճուղու վրա ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևաքնով ճանապարհը ժամանակավորապես փակվել էր։

«Ավտովթարի պատճառով երթևեկող մեքենաները ստիպված են եղել շրջանցել խճուղու հարակից հատվածով, որը կավահող է և անձրևներից հետո դարձել էր ցեխոտ»,- ասաց թաղապետը։

Նրա խոսքով՝ շրջանցող մեքենաների անվադողերից այդ ցեխը տեղափոխվել է հիմնական ճանապարհ, ինչի հետևանքով երթևեկությունը դժվարացել է։

«Երբ իմացել ենք, ԵԱՍՄ հիմնարկի կողմից երկու տրակտոր է հատկացվել, ճանապարհը մաքրվել է, պետք է չորանա։ Առավոտյան 10։00-ին նաև լվացման աշխատանքներ են իրականացվելու։ Այս պահին ճանապարհը բաց է, երթևեկության արգելք չկա»,- վստահեցրեց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է տարածքում մնացած ավտոբուսին, վարչական շրջանի ղեկավարն ասաց.

«Չի հայտնվել ձորակում, այնտեղ ձորակ չկա: Պարզապես, ավտոբուսի վարորդը ևս ցանկացել է շրջանցել այդ հատվածը և քանի որ ավելի ծանր մեքենա է, խրվել է կավահողի մեջ։ Այնտեղ անձրևից հետո թաց էր կավահողը, ինչն ավելի է դժվարացնում երթևեկությունը»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանն ասաց, որ ավտոբուսում քաղաքացիներ եղել են, տուժածներ չկան, իսկ տրանսպորտային միջոցն արդեն լվացվել է։

Արփի Հակոբյան