Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտի վերջում հարվածել մրցակցին

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռուս պրոմոութեր Կամիլ Գաջիևի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի ունեցած սկանդալային միջադեպին։ Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի հետ մենամարտի եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո հայ մարտիկը հարվածել էր հատակին հայտնված մրցակցին, ինչից հետո սկսվել էր զանգվածային բախում։

«Նա կեղտոտ պայքար էր մղում ամբողջ գոտեմարտի ընթացքում, անընդհատ բռնում էր մատներս ու հարվածում դեմքիս։ Զայրույթից եռում էի, մտածում էի՝ հենց մենամարտն ավարտվի, կպատասխանեմ նրան։ Մենամարտն ավարտվեց ու հարվածեցի նրան։ Դրանից հետո կրքերը թեժացան»,- ասել է Արման Ծառուկյանը, հաղորդում է Sport24-ը։

«Որքանով հասկանում եմ, այս պահին որևէ հանցավոր բան տեղի չի ունենում, և իրավիճակը, ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է։ Թե ինչ հետևանքներ կունենա դա, դեռ հարց է»,- ասել է Կամիլ Գաջիևը։