Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար Ումար Ջաբրաիլովը

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ՌԴ-ում մահացել է գործարար, Դաշնային խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրաիլովը։ Mash և Baza տելեգրամ ալիքների  տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ ՌԲԿ-ի աղբյուրը նույնպես հաստատել է Ջաբրաիլովի ինքնասպանությունը, գրում է Meduza-ն։

Գործարարին գտել են Մոսկվայի Տվերսկայա փողոցի հյուրանոցներից մեկում, նրա կողքին ատրճանակ է եղել։ Ջաբրաիլովը հոսպիտալացվել է որպես անհայտ անձ՝ ծանր վիճակում։

ՏԱՍՍ-ի իրավապահ մարմինների աղբյուրը հայտարարել է, որ Ջաբրաիլովի մահվան մեջ «քրեական տարր չկա»։

«Ինքնասպանության պատճառները քննվում են», – հավելել է գործակալության աղբյուրը։

Ումար Ջաբրաիլովը ծնվել է Գրոզնիում 1958 թվականի հունիսի 28-ին։ 1997 թվականին նա դարձել է «Պլազա» ընկերությունների խմբի թոփ մենեջեր, որը կառավարում էր Ռուսաստանում մի շարք առևտրի կենտրոններ։

2004-2009 թվականներին նա եղել է Չեչնիայի կառավարության սենատոր։ 2000-ին մասնակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին՝ որպես «Сила разума» նախաձեռնող խմբի անդամ, և զբաղեցրել է 11-րդ տեղը։ 2009-2013 թվականներին Ջաբրաիլովը եղել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խորհրդականը։

2017 թվականի օգոստոսին Ջաբրաիլովը Մոսկվայի «Four Seasons» հյուրանոցի սենյակում իրեն որպես պարգև տրված ատրճանակով մի քանի կրակոց էր արձակել առաստաղին, նույն թվականի նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ և տուգանվել 500,000 ռուբլով։ Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Ջաբրաիլովը հեռացվել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի