Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Քոչարյանին ոչ թե նոր հոդվածով մեղադրանք է առաջադրվել, այլ հայտնի դրվագներով ավելի է մանրամասնվել առաջադրված մեղադրանքը, նաեւ հիշատակումներ կան լրացուցիչ գործողությունների մասին: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:

Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, հակառակ սպասումների` նա կարծես թե չի ձեւավորել որեւէ ուժ, որին սատարի ԱԺ ընտրություններին: Այնպես որ, ՀՔԾ քայլը չի կարելի որակել իշխանությունների կողմից նրան լռեցնելու փորձ: Բայց ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Եւ վճռաբեկ դատարանի որոշմանն ընդառաջ ՀՔԾ-ն իր այս քայլով լրացուցիչ հիմքեր է ստեղծում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հասնելու համար: Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, նաեւ հետաքրքիր կլիներ ի վերջո իմանալ, թե այս գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ինչ նոր փաստեր է բերել ՀՔԾ-ն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: