Պետք է ավելի սեղմ ժամկետներ դնենք. շինբարեկարգման վարչությունը թող հաշվի առնի այս փորձը. քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 13:49
Իրանական Կարմիր մահիկը հայտնել է Իրանում 555 զոհի մասին
02.03.2026 | 13:41
Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է, մարտի ընթացքում կհրապարակվի. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:33
Հայ-իրանական սահմանին առանձնահատուկ շարժ չկա. Արմեն Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:27
ԱԽ-ն աշխատում է. ՊՆ փոխնախարարը` Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:20
Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. Մխիթար Հայրապետյան
02.03.2026 | 13:17
Հարի Քեյնն անցկացնում է կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:13
Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը իրանական ԱԹՍ-ի հարձակումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 13:05
Քուվեյթում ԱՄՆ մի քանի ռազմական ինքնաթիռներ են կործանվել
02.03.2026 | 13:00
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.03.2026 | 12:57
Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար Ումար Ջաբրաիլովը
02.03.2026 | 12:53
IFFHS․ Աշխարհի լավագույն ակումբների ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
02.03.2026 | 12:50
Պարսից ծոցի մի խումբ երկրներ Իրանին զգուշացրել են՝ հակահարվածի իրավունք են վերապահում իրենց
02.03.2026 | 12:44
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը թարմացված աղյուսակում
02.03.2026 | 12:36
Չլրացված տեղեր և շեմի իջեցում․ փոփոխություններ՝ «Պատիվ ունեմ» ծրագրում
02.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է՝ Իրանի վրա հարվածները կշարունակվեն մեկ ամիս // Դեպի Հայաստան 8 չվերթ է չեղարկվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարվեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով տեխնիկատնտեսական ուսումնասիրության և խորհրդատվական ծառայությունների մրցույթը կայացել է։

«Այս շաբաթ ակնկալում ենք, որ, ըստ էության, կոնսորցիումի պայմանագիր կկնքվի հաղթող ընկերության հետ, և ֆինանսական միջոցների ապահովման դեպքում աշխատանքները կարող են անմիջապես մեկնարկել։ Մենք հիմա այդ ներքին վարչարարական գործընթացներն ենք ապահովում։ Աշխատանքների ընդհանուր իրականացման համար նախատեսված է 120 օր»,- զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման ընթացքը։

«Մարզադպրոցի բոլոր վեց մասնաշենքերում ամբողջությամբ առաջին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքներն ավարտված են»,- զեկուցեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեով հատկացվել է 1.5 միլիարդ դրամ, որից արդեն ապահովվել է շուրջ 220 միլիոն դրամի կատարողական։

Քաղաքապետը արձանագրեց, որ ծրագրի իրականացման տեմպերը համապատասխանում են պլանավորվածին, և աշնանն ավարտվելու է մարզադպրոցի շինարարությունը։ Ավինյանն ընդգծեց, որ Ալբերտ Ազարյանի համալիրի շինարարությունն օրինակ է արագ և որակով իրականացվող նախագծի համար։

«Եթե նմանատիպ աշխատանք հնարավոր է անել, պետք է մեր պահանջներում ժամկետների առումով ավելի սեղմ ժամկետներ դնենք և պահանջենք, որպեսզի կենտրոնացումը լինի ավելի շատ տեխնիկա ներգրավելու, որովհետև ժամանակի տեսանկյունից, միանշանակ, ավելի մեծ է արդյունավետությունը։ Այսինքն այն, ինչը որ պետք է իրականացվեր վեց տարում, իրականացվում է գրեթե մեկ տարի և մի քանի ամսում։ Այսուհետ նաև շինբարեկարգման վարչությունը թող հաշվի առնի այս փորձը։ Եթե Ալբերտ Ազարյանի համալիրը կառուցելուց դա հնարավոր էր, ուրեմն հնարավոր է որևէ մեկ այլ բան կառուցելիս»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։