BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» (Charles de Gaulle) ավիակիրը ընդհատում է իր տեղակայումը Բալթիկ ծովում և ավիակիր խմբի հետ միասին ուղևորվում է Միջերկրական ծովի արևելյան հատված, հայտնում է BFMTV-ն:

Տեղափոխումը տեղի է ունենում Աբու Դաբիում գտնվող ֆրանսիական Camp de la Paix ռազմածովային բազային իրանական հարվածների ֆոնին: ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ մարտի 1-ին իրանական երկու անօդաչու թռչող սարքեր գրոհել են Էմիրությունների մայրաքաղաքում գտնվող «Աս-Սալյամ» (Camp de la Paix-ի արաբական անվանումը) ռազմածովային բազայի պահեստը, ինչի հետևանքով հրդեհվել է ընդհանուր նշանակության նյութերով երկու բեռնարկղ: Իրանն անօդաչուներով հարվածներ է հասցնում ծոցի երկրներին՝ ի պատասխան Թեհրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական ռազմական գործողության:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը հաստատել է, որ Աբու Դաբիի նավահանգստի վրա անօդաչուների հարձակման ժամանակ վնասվել է էմիրաթական օբյեկտին սահմանակից ֆրանսիական ռազմածովային բազայի պահեստը (անգարը): Վնասը բացառապես նյութական է և սահմանափակ, զինծառայողները չեն տուժել:

Երկու օրվա մեջ երկրորդ անգամ հրավիրված Պաշտպանության խորհրդի նիստի բացմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորուստները սահմանափակվել են նյութական վնասով, և վիրավորներ չկան: Նա նաև նշել է, որ տեղի ունեցած հարվածը դրդում է ռազմական ղեկավարությանը բարձրացնել մարտունակությունը և ուժեղացնել այն գործընկերների ռազմական աջակցությունը, որոնց հետ Փարիզը պաշտպանական պայմանագրեր ունի կնքած:

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը իրանական գնդակոծությունները որակել է որպես ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հայտարարել, որ Էմիրությունները իրենց վերապահում են պատասխան միջոցներ ձեռնարկելու լիակատար իրավունքը: