Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է (փոխանցում է «ՏԱՍՍ»-ը), որ Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում այն զբոսաշրջիկներին, որոնց կացության ժամկետը լրացել է, սակայն նրանք չեն կարողանում լքել երկիրը. շարունակվող հարձակումների պատճառով օդանավակայանները չեն գործում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանց հետագա տեղավորմամբ զբաղվում են տուրօպերատորները։ Միևնույն ժամանակ, Աբու Դաբիի և Ռաս ալ-Խայմայի իշխանություններն իրենց վրա են վերցրել զբոսաշրջիկների կացության երկարաձգման ծախսերը։

Ընդհանուր առմամբ, Էմիրություններում կարող է գտնվել Ռուսաստանի մինչև 50 հազար քաղաքացի։

Այս ֆոնին ԱՄՆ իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին չմեկնել Կատար, որտեղ գտնվում է ամերիկյան խոշոր ռազմաօդային բազա։ Նրանք նաև թույլատրել են պետական մարմինների այն աշխատակիցներին, որոնք զբաղված չեն անհետաձգելի աշխատանքով, լքել երկրի մայրաքաղաք Դոհան։ Ավելի վաղ նմանատիպ թույլտվություն էր տրվել ամերիկացի պետծառայողներին և նրանց ընտանիքներին հարևան Բահրեյնում։

Միացյալ Թագավորության կառավարությունը դիտարկում է իր քաղաքացիների տարհանումը հակամարտությունից տուժած երկրներից։ Խոսքը շուրջ 76 հազար մարդու մասին է, որոնք կա՛մ զբոսաշրջիկներ են եղել ԱՄԷ-ում, կա՛մ տարանցիկ չվերթով անցել են տեղի միջազգային օդանավակայաններով։