ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրին (էսմինեց) «Էպիկական կատաղություն» (Operation Epic Fury) գործողության մեկնարկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Ըստ գերատեսչության տվյալների՝ նավը խորտակվում է Օմանի ծոցում՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի կառամատույցի մոտ։ CENTCOM-ը նաև անձնակազմին նավը լքելու հրաման է փոխանցել։

Հրամանատարությունը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով իրանցի զինվորականներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտիկներին և ոստիկանությանը կոչ է արել «վայր դնել զենքը»։ Իրանական կողմը դեռևս չի հաստատել նավի կորուստը։ CENTCOM-ը չի հստակեցրել՝ արդյոք էսկադրային ականակիրը պատկանում էր Իրանի կանոնավոր ռազմածովային ուժերին, թե՞ ԻՀՊԿ ռազմածովային ուժերին։

«Ջամարան» դասի (հայտնի է նաև որպես «Մուջ») էսկադրային ականակիրները իրանական արդյունաբերության կողմից կառուցված ամենախոշոր մարտական նավերն են։ Սերիայի առաջին նավը շահագործման է հանձնվել 2010 թվականին։ Այս դասի նավերի ջրատարողությունը կազմում է մոտ 1500 տոննա, անձնակազմը՝ մինչև 140 մարդ։ Դրանք հագեցած են հականավային հրթիռներով, զենիթային համալիրներով, տորպեդային ապարատներով և ուղղաթիռի հրապարակով։ Ըստ արևմտյան գնահատականների՝ «Ջամարանի» կառուցվածքը հիմնված է 1960-70-ականների բրիտանական «Ալվանդ» դասի ֆրեգատների հետադարձ ինժեներիայի վրա, որոնցից չորսը կառուցվել էին շահական Իրանի համար (դրանցից երեքը մինչ օրս շարքում են)։

Էսկադրային ականակրին հասցված հարվածը դարձել է փետրվարի 28-ի առավոտյան սկսված ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական գործողության մի մասը։ Իսրայելն իր գործողության մասն անվանել է «Առյուծի մռնչյուն», իսկ Պենտագոնը՝ «Էպիկական կատաղություն»։ Հարվածներ են հասցվել Իրանի տարածքում գտնվող հարյուրավոր թիրախների, այդ թվում՝ ՀՕՊ օբյեկտների, հրթիռային կայանքների և ԻՀՊԿ հրամանատարական կետերի։ Հարվածների հետևանքով սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ինչը հաստատել են իրանական պետական լրատվամիջոցները։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներում՝ Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին։ CENTCOM-ը հաստատել է երեք ամերիկացի զինծառայողի զոհվելու և ևս հինգի վիրավորվելու փաստը։ Հրամանատարությունը նաև հերքում է ԻՀՊԿ-ի հայտարարություններն այն մասին, թե բալիստիկ հրթիռներով խոցվել է USS Abraham Lincoln ավիակիրը՝ դրանք անվանելով սուտ։