Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արևելյան ժամանակով առավոտյան ժամը 9:30-ի դրությամբ Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող, ևս հինգը ծանր վիրավորվել են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Մի քանի այլ զինծառայողներ ստացել են թեթև բեկորային վնասվածքներ, ուղեղի ցնցում և վերադառնում են իրենց ծառայությանը։ Խոշոր մարտական գործողությունները շարունակվում են։ Իրավիճակը փոփոխական է, ուստի, հարգելով ընտանիքների անդամներին, մենք լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ մեր զոհված մարտիկների ինքնությունը, կհրապարակենք միայն հարազատներին տեղեկացնելուց 24 ժամ անց»,-հայտնում են հրամանատարությունից։

ԱՄՆ-ը «Էպիկական կատաղություն» գործողությունը սկսել է 28 փետրվարին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, համատեղ՝ Իսրայելի «Առյուծի մռնչյուն» գործողության հետ։ Հարվածներ հասցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական օբյեկտներին, հրամանատարական կետերին և Իրանի հրթիռային ծրագրի օբյեկտներին։

Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։ Փետրվարի 26-ին Ժնևում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները՝ ոչնչացնել միջուկային օբյեկտները Ֆորդոում, Նաթանզում, Սպահանում և հանձնել հարուստ ուրանի պահուստը։

Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ պատերազմի առաջին օրը զոհվել է առնվազն 201 մարդ, ևս 747-ը ստացել են վիրավորումներ։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։