Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երկու իրանական Shahed-136 տեսակի անօդաչու թռչող սարքեր հարվածել են Ֆրանսիայի ռազմածովային բազայի՝ Camp de la Paix-ին, որը գտնվում է Զայեդի նավահանգստի շրջանում, Աբու Դաբիում։

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է «Ալ-Սալամ» ռազմական օբյեկտին՝ այս անունով են էմիրատական իշխանությունները պաշտոնական հաղորդագրություններում նշում բազան։ Հարձակման հետևանքով վնասվել են պահեստի երկու կոնտեյներ և հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել։

Ականատեսները տեղեկացրել են բազայի տարածքում խիտ սև ծխի մասին։ Հարվածի հետևանքների տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցերում, սակայն որոշ հրապարակումներ հետագայում ջնջվել են։

Camp de la Paix բազան բացվել է 2009 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք և դարձել վերջին կես դարի ընթացքում Ֆրանսիայի առաջին արտասահմանյան ռազմական բազան Աֆրիկայից դուրս։ Բազայում տեղակայված են մոտ 250 ֆրանսիացի զինծառայող, որոնցից 70-ը՝ ռազմածովային ուժերի։ Բազան ապահովում է Ֆրանսիայի նավատորմի ներկայությունը Պարսից ծոցում, Օմանյան ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։

Ֆրանսիական ռազմական օբյեկտի վրա հարվածը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Իրանը լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ է իրականացրել տարածաշրջանի մի շարք երկրների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների իրանական տարածքին։ Նախկինում իրանական անօդաչուները հարձակվել են Բահրեյնում, Քուվեյթում և ԱՄԷ-ի տարածքում, այդ թվում՝ Դուբայի արհեստական կղզու վրա գտնվող Պալմա Ջումեյրա հյուրանոցին։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը հարձակվում է ամերիկյան թիրախների վրա․ «Իհարկե, մենք չենք կարող հարվածել ԱՄՆ տարածքում գտնվող որևէ թիրախի։ Այսպիսով, մենք պետք է գործ ունենանք տարածաշրջանում նրանց բազաների հետ»։