ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքում էսկալացիայի կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Ներկայումս հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետը (КПП)։

Իրանի և Հայաստանի միջև սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար բաց է․ մուտքն ազատ է՝ գործող արտասահմանյան կամ ներքին անձնագրերով։ Նախնական ծանուցում չի պահանջվում։

Սահմանը հատելուց հետո խորհուրդ ենք տալիս շարունակել ճանապարհը դեպի Երևան կամ Գյումրի, որոնք ունեն ուղիղ օդային հաղորդակցություն Ռուսաստանի քաղաքների հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, ինչին ի պատասխան Թեհրանը սկսել է հրթիռային և անօդաչու հարձակումներ իրականացնել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների օբյեկտների վրա։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իրանի պատասխան հարվածները ազդել են նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։