Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Պակիստանի պաշտոնյաները և թալիբները  հակասական տեղեկություններ են հրապարակել իրենց ուժերի միջև բախումների վերաբերյալ, գրում է France 24-ը։

Պակիստանի ռազմական խոսնակը ուրբաթ օրը հայտարարել է, որ օդուժը հարվածել է 22 աֆղանական ռազմական թիրախների՝ երկու երկրների միջև գիշերը սկսված ծանր մարտերից հետո։

Առնվազն 12 պակիստանցի զինծառայող է զոհվել, իսկ հինգշաբթի գիշերվանից ի վեր սպանվել է 274 թալիբ պաշտոնյա և զինյալներ, լրագրողներին հայտնել է ռազմական խոսնակ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։

Թալիբան կառավարության ներկայացուցիչները հաստատել են ուրբաթ օրվա օդային հարվածները։ Խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ աֆղանական ուժերը սպանել են պակիստանցի 55 զինծառայողի՝ նշելով, որ աֆղանական զորքերի շրջանում զոհերի թիվը կազմել է 13։

Սաուդյան Արաբիան և Կատարը ջանքեր են գործադրում Պակիստանի և Աֆղանստանի միջև մահացու մարտերը դադարեցնելու համար, ուրբաթ օրը AFP-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։

«Ռիադը և Դոհան ամենաբարձր մակարդակներով կապի մեջ են եղել երկու կողմերի հետ, և մենք հույս ունենք, որ առճակատումը կավարտվի հնարավորինս շուտ»,- հավելել է աղբյուրը։

Նպատակն է «իրավիճակի լիցքաթափումը և դրա վերահսկողությունից դուրս գալը կանխելը»։

Դոհան հայտնում է, որ  ուրբաթ օրը Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մավլավի Ամիր Խան Մութթաքին զանգահարել է Կատարի գլխավոր բանակցող Մոհամմեդ Ալ-Խուլայֆիին։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը, նույնպես զրուցել է իր պակիստանցի գործընկեր Իսհակ Դարի հետ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի