Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ ծխախոտ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում:
«Բացատրական աշխատանքի արդյունքում Արթիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։