Համլետ Մանուկյանը հավակնում է ճանաչվել տարվա լավագույն մարմնամարզիկ
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն առաջադրվել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Անցյալ տարի 19-ամյա Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։
Տարվա լավագույն մարմնամարզիկի մրցանակին հավակնում է 5 մարզիկ։ Քվեարկությունն արդեն մեկնարկել է։