Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Netflix-ը դուրս է եկել Warner Bros. Discovery (WBD) ընկերության բաժնետոմսերի համար մրցապայքարից, գրում է The Insider-ը։ 

Paramount-ը ավելի վաղ գերազանցել է Netflix-ին մեդիա հոլդինգի համար պայքարում, և հոսքային ծառայությունը հայտարարել է, որ գործարքն «այլևս ֆինանսապես գրավիչ չէ»։

«Մենք գտնում ենք, որ կլինենք Warner Bros.-ի պաշտամունքային ապրանքանիշերի ուժեղ կառավարիչներ, և որ մեր գործարքը կամրապնդի զվարճանքի արդյունաբերությունը, կպահպանի և կստեղծի ավելի շատ արտադրական աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սակայն այս գործարքը միշտ «հաճելի լրացում» էր ճիշտ գնով, այլ ոչ թե «պարտադիր գնում»», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Paramount Skydance Corp.-ը առաջարկ է արել գնել WBD բաժնետոմսերը յուրաքանչյուրը 31 դոլարով, կամ մոտավորապես 111 միլիարդ դոլարով։

2025 թվականի դեկտեմբերին Paramount-ը նախկինում առաջարկել էր գնել ընկերությունը մոտավորապես 108 միլիարդ դոլարով (կամ 30 դոլարով մեկ բաժնետոմսի համար), սակայն Warner Bros.-ի տնօրենների խորհուրդը մերժել էր գործարքը։

Այդ ժամանակ ընկերությունն արդեն համաձայնության էր եկել Netflix-ի հետ՝ Warner-ի ստուդիական ակտիվները և HBO Max-ը 82.7 միլիարդ դոլարով ձեռք բերելու համար։ Ինչպես հաղորդվել էր անցյալ շաբաթ, Warner Bros.-ը Paramount-ին մեկ շաբաթ ժամանակ էր տվել` ներկայացնելու իր լավագույն և վերջնական առաջարկը կամ զիջելու գործարքը Netflix-ին։

WBD-ն Paramount-ի կողմից առաջարկված նոր թիվը ավելի բարենպաստ համարեց բաժնետերերի համար: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Netflix-ը չորս օր ուներ հակաառաջարկ պատրաստելու համար: Ընկերությունը որոշել է մերժել այն:

Netflix-ը կստանա 2.8 միլիարդ դոլարի տուգանքը, որը Warner Bros.-ը ստիպված կլիներ վճարել ընկերությանը, եթե նախորդ պայմանագիրը խզվեր։ Paramount-ը կծածկի ամբողջ գումարը։

Գործարքից հրաժարվելու որոշումը դրական ազդեցություն է ունեցել  Netflix-ի բաժնետոմսերի վրա. Warner Bros.-ի ձեռքբերման առաջարկից հրաժարվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո դրանք բարձրացել են 8%-ով։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի