«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

Երևանի «Նոան» ավարտեց մրցելույթը ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում։

Անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս 0։4 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին», որին Երևանում հաղթել էր 1։0 հաշվով (տեսանյութ)։

Նիդերլանդների Ալկմար քաղաքի «Աֆաս» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերին հաջողվեց արագ գոլ խփել։ 5-րդ րոպեին հաշիվը բացեց նիդերլանդցի վինգեր Ռո-Զանգելո Դալը։ 39-րդ րոպեին «ԱԶ Ալկմարի» առավելությունը կրկնապատկեց թիմի ավագ, նիդերլանդցի կիսապաշտպան Սվեն Մեյնանսը։

Երկրորդ խաղակեսում տանտերերը խփեցին ևս երկու գոլ։ 54-րդ րոպեին Մեյնանսը դարձավ նաև դուբլի հեղինակ, իսկ հանդիպման վերջնական հաշիվն ավելացված ժամանակում ձևակերպեց փոխարինման մտած Իսակ Յենսենը։

«ԱԶ Ալկմարը» երկու խաղերի արդյունքում հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։

«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը խաղաց Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ, պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2) ու Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյին» (0։2)՝ Լիգայի փուլում գրավելով 19-րդ տեղը։

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության։