Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կոմիտեն գործառույթներով և լիազորություններով համանմանեցնել Քննչական կոմիտեին։ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին իրավունք տալ կոմիտեին աջակցող անձանց ոչ միայն շնորհակալագրով ու դրամական պարգևով, այլ նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրել։

«Ըստ էության, օժանդակող անձանց չի տրամադրվել։ Օժանդակող անձ ասելով նկատի ունենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չեն հանդիսանում։ Անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված՝ կդժվարանամ ասել, ըստ էության, դա կոմիտեի գործունեությանը օժանդակող անձանց գնահատելու, շնորհակալ լինելու տարբերակ է։ Օրինակ, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Քննչական կոմիտեի վարույթում գտնվող ինչ-որ գործով աջակցություն են ցուցաբերում, և Քննչական կոմիտեի նախագահը որոշում է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին որպես օժանդակող անձ համագործակցության մեդալ տալ, հակառակ դեպքում էլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կկարողանա Քննչական կոմիտեի քննիչին էլի համագործակցության համար մեդալ տալ»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ընդգծեց, որ նախագիծը հիմնված է սիմետրիկ մոտեցման վրա․ եթե նույն գործառույթը կատարող մարմիններից մեկում նման հնարավորություն կա, ապա այն պետք է լինի նաև մյուսում։ Նա հիշեցրեց նաև Սահմանադրական դատարանի նախկին դիրքորոշումը, ըստ որի՝ քննիչի գործառույթը նույնն է՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնում է այն իրականացվում։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։

Մանրամասները՝ տեսանյութում։