Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
Բոլորը

«Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի դերը և սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության համար հարթակ», – այս մասին «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ զգալի արդյունքներ են գրանցվել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, և դրանք այլևս անշրջելի են։ Կարևորում ենք, որ արդեն իսկ գոյություն ունեցող և արդյունավետ ընթացող համագործակցության ոլորտներն ընդլայնվում են՝ արձագանքելով ներկա խնդիրներին և մարտահրավերներին։

Այսօր մեր քննարկման առարկան է խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում։ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ ներկա գործողությունների ծրագրի (2023-2026 թվականների համար) առանցքային մասն են կազմում նաև խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, լրագրողների անվտանգության ամրապնդումը, տեղեկատվության հասանելիության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան»,- նշեց նա։

Ռուբինյանի խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ այս ոլորտում։ Հայաստանի ձեռքբերումներն արտացոլված են հեղինակավոր կազմակերպությունների՝ Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների»-ի (Reporters Without Borders), Transparency International-ի և այլ կառույցների զեկույցներում։

«Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ չնայած դրական գնահատականներին, մենք դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար, և ես կարծում եմ նաև՝ մեր մամուլը շատ անելիք ունի իր թերությունները շտկելու համար, որոնք շատ-շատ են, չափից շատ են և որակը շտկելու համար։

Անշուշտ, այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, երբ ականատես ենք միջազգային անվտանգային ճարտարապետության վերաբաշխման մարտահրավերներին, միջազգային իրավունքի խաթարման և բազմակողմ համակարգի քայքայմանն ուղղված քայլերին, ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի կոմպլեքսային, բարդ և բազմաշերտ գործիքակազմով։ Հիբրիդային միջամտությունները մեր ժամանակաշրջանի քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից են, դրանց հիմքում տեղեկատվության՝ որպես միջամտության զենք օգտագործումն է, հանրային ընկալումների ձևավորումը, հոգեբանական ճնշումը, արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներում օգտագործելու միտումներն են։ Տեղեկատվական դաշտի հուսալիությունը, թափանցիկությունը և հասանելիությունն այն կարևոր գործոններն են, որոնք դիմակայում են այս մարտահրավերներին՝ խուսափելու կեղծ և վտանգավոր օրակարգերից, հասարակության պառակտումներից և միաժամանակ ունենալու համար ամուր ու առողջ քաղաքական դաշտ՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային կարևորության խնդիրների քննարկումը»,- ընդգծեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։