Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել անդամ պետություններին իրենց առատաձեռն ներդրումների համար, ինչպես նաև մեր խորին գնահատանքը՝ Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերած հաստատակամ հանձնառության և վճռականության համար, ինչը հնարավոր դարձրեց այս նախագծի մեկնարկը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում»,- այս մասին «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մեդիա միջավայրի և օրենսդրական դաշտի բարելավման հարցում։ ՀՀ-ն նաև վերահաստատել է իր հանձնառությունը՝ 2022 թվականի մայիսին վավերացնելով Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է նաև որպես «Թրոմսոյի կոնվենցիա»։

«Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության հետ կապված մարտահրավերները շարունակում են ազդել հանրային տեղեկատվական դաշտի վրա։ Իրականում, մենք հենց նոր՝ նախքան այս հանդիպման մեկնարկը, քննարկում էինք, որ սա երկար սպասված նախագիծ է և այն իրականացվում է շատ պատշաճ պահի։

Այժմ, նայելով Եվրոպայի ընդհանուր պատկերին, ցանկանում եմ նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի նոր ծրագրում սահմանված սկզբունքները նաև ուղղակիորեն կապված են մեդիա ազատության ապահովման և ժողովրդավարական հաստատությունների դիմակայունության ամրապնդման հետ՝ ընդդեմ ներկայիս մարտահրավերների, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), արհեստական բանականությամբ պայմանավորված մանիպուլյացիաները կամ այլ գործիքները, որոնք օգտագործվում են աշխարհում ժողովրդավարությունները թուլացնելու համար»,- նշեց նա։

Լոնգանգեն հայտնեց նաև, որ այս մարտահրավերներին դիմակայելու կոնկրետ և ռազմավարական նախաձեռնությունների թվում անցյալ տարվա նոյեմբերին ստեղծվել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հարցերով փորձագետների ենթակոմիտե։ Այն հանձնարարական է ստացել պատրաստել նպատակահարմարության ուսումնասիրություն՝ Եվրոպայի խորհրդի նոր գործիքի վերաբերյալ, որն ուղղված կլինի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության կանխմանը։

«Հուսով ենք, որ այս զեկույցը պատրաստ կլինի մինչև մայիս, և միգուցե սա հանգեցնի այս հարցի վերաբերյալ նոր պայմանագրի ստեղծմանը։ Այժմ անդրադառնալով ներպետական պատկերին՝ կարևոր է նաև նշել, որ քանի որ Հայաստանն այս տարի պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, երկիրը, հավանաբար, կդառնա կամ իրականում արդեն իսկ դարձել է տեղեկատվական մանիպուլյացիայի և ժողովրդավարության դեմ ուղղված հիբրիդային այլ տեսակի սպառնալիքների թիրախ։ Այնուամենայնիվ, արդարացի կլինի ասել, որ այս տեսակի մարտահրավերները լիովին նոր չեն Հայաստանի համար, և երկիրն ունի փորձ նմանատիպ մարտահրավերներին դիմակայելու հարցում, և ժամանակի ընթացքում զարգացրել է որոշակի դիմակայունություն»,- նշեց ԵԽ գրասենյակի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսսանյութում։