Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
Բոլորը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)։ Առաջին խաղում ևս հաղթել էր իսպանական ակումբը (1:0):

Պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Սիլվայի գոլին «Արքայական ակումբը» պատասխանել է ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի ու բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի դիպուկ հարվածներով։ «Ռեալը» 2 գոլերն էլ խփել է ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումից հետո։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍժ-ն 2։2 հաշվով է ավարտել «Մոնակոյի» դեմ տնային հանդիպումը և անցել հաջորդ փուլ (տեսանյութ)։ Առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոնը հաղթել էր 3։2 հաշվով։

Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3։2 հաշվով հաղթել է Ստամբուլի «Գալաթասարային», բայց ավարտել է պայքարը, քանի որ առաջին խաղում պարտվել էր 2։5 հաշվով (տեսանյութ)։ Իտալական ակումբը 3 անպատասխան գոլ է խփել 90 րոպեում, բայց լրացուցիչ ժամանակում բաց է թողել 2 գնդակ։

Իտալական «Ատալանտան» առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիային» 0։2 հաշվով պարտվելուց հետո հաղթել է 4։1 հաշվով ու անցել 1/8 եզրափակիչ (տեսանյութ)։