Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
26.02.2026 | 10:25
Երեկ՝ փետրվարի 25-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Դեսպանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։