Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Չինաստան կատարած իր առաջին այցի ընթացքում  Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է  արել չինական ընկերություններին ավելացնել ներդրումները՝ միաժամանակ պահանջելով, որ Պեկինը նվազեցնի շուկայական անհավասարակշռությունը: Մերցը, մեծ գործարար պատվիրակության ուղեկցությամբ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ասել է, որ մտադիր է խորացնել տնտեսական կապերը Չինաստանի հետ, որը անցյալ տարի Գերմանիայի ամենամեծ առևտրային գործընկերն էր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր մենք պետք է քննարկենք մարտահրավերները, բայց այն շրջանակը, որի շրջանակներում մենք գործում ենք, բացառիկ բարենպաստ է, և մենք շատ լավ ենք համագործակցել վերջին տասնամյակների ընթացքում»,- նշել է  նա։

Սի Ցզինպինը, որը ձգտում է Չինաստանը դիրքավորել որպես հուսալի գործընկեր ավելի ու ավելի անկանխատեսելի աշխարհում, դրականորեն է արձագանքել Մերցի դիտարկումներին։ «Որքան ավելի անհանգիստ և փոխկախված է դառնում աշխարհը, այնքան ավելի շատ Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը և մեծացնեն ռազմավարական փոխադարձ վստահությունը», – հայտարարել է նա։

Ավելի վաղ, Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ, Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան ունի «շատ կոնկրետ հարցեր համագործակցության վերաբերյալ», որոնք Բեռլինը ցանկանում է «բարելավել և ավելի արդար դարձնել»։ Գերմանիան վաղուց մտահոգված է յուանի թերագնահատմամբ, շուկան խաթարող սուբսիդիաներով և չինացի արտահանողների շրջանում ավելցուկային հզորություններով, որոնք հանգեցնում են Գերմանիայի հետ առևտրային անհավասարակշռության անընդհատ ընդլայնմանը։

Սի Ցզինպինը Մերցին ասել է, որ Չինաստանը և Գերմանիան պետք է լինեն «հուսալի գործընկերներ, որոնք աջակցում են միմյանց» և «ազատ առևտրի պաշտպաններ»։ Չինաստանը աջակցում է Եվրոպայի անկախությանը, հավելել է Սին, հույս հայտնելով, որ Եվրոպան կգործի Չինաստանի հետ նույն ուղղությամբ և կպահպանի ռազմավարական գործընկերությունը։

Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել վերսկսել միջկառավարական խորհրդակցությունները չինացի պաշտոնյաների հետ։ «Ես գիտեմ, որ իմ նախորդները պարբերաբար այցելել են Չինաստան», – ասել է Մերցը Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ ցանկանում է շարունակել այս ավանդույթը։ «Մենք պետք է նաև վերսկսենք գերմանա-չինական միջկառավարական խորհրդակցությունները, որոնք ընդհատվել էին Բեռլինում կառավարության փոփոխության և համավարակի պատճառով», – ընդգծել է նա։ Սին նշել է, որ Մերցը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին։

Պեկինում Մերցը և Սի Ցզինպինը քննարկել են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Սի Ցզինպինը կոչ է արել բոլոր կողմերին հավասար մասնակցություն ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Գլխավորը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելն է», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Կիևի արևմտյան դաշնակիցները հաճախ քննադատում են Պեկինին Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու, հումք գնելու և տեխնոլոգիաներ մատակարարելու համար, որոնք թույլ են տալիս Մոսկվային շարունակել իր պատերազմը Ուկրաինայի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի