Սպերցյանը պատմել է՝ ինչպես է Պատրիկ Կլյույվերտը փորձել նպաստել իր տեղափոխությանը «Բարսելոնա»

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, որ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյույվերտը փորձել է նպաստել իր տեղափոխությանը կատալոնական ակումբ։

«Կա մի հետաքրքիր պատմություն։ Ես ու Պատրիկ Կլյույվերտը խոսում էինք տեսազանգով, և նա հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակում եմ։ Նա հարցրեց՝ կարո՞ղ եմ խաղալ հարձակման ձախ եզրում։ Ես ասացի՝ այո։ Նա ասաց, որ կզանգի «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուին և կճշտի իրավիճակը, քանի որ նրանք չէին կարողանում ձեռք բերել Նիկո Ուիլյամսին և շտապ ձախ եզրային էր հարկավոր։

Ինձ համար չկա տարբերություն, թե որ դիրքում կխաղամ։ Կլյույվերտը խոստացավ վերադառնալ այդ խոսակցությանը, սակայն հետո որոշակի խնդիրներ առաջացան։ Կարծում եմ՝ եթե «Բարսելոնան» առաջարկեր 6-8 միլիոն եվրո, Սերգեյ Գալիցկին բաց կթողներ ինձ»,- ասել է Սպերցյանը Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ֆյոդոր Սմոլովի հետ հարցազրույցում։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 168 հանդիպում, խփել 53 գոլ ու կատարել 45 ասիստ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։