Կիմ Չեն Ընը իր 13-ամյա դստերը նշանակել է Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի կուրատոր

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր 13-ամյա դստերը՝ Կիմ Չժու Էին, հանձնարարել է երկրի միջուկային ուժերը վերահսկել, հաղորդում է The Chosun Daily-ն՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։

Հետախուզության տվյալներով՝ Կիմ Չժու Էն զբաղեցնում է «ԿԺԴՀ հրթիռային ծրագրի գլխավոր տնօրենի» պաշտոնը։ Այս պաշտոնում նա մասնակցել է փետրվարին կայացած Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի 13-ամյա դուստրը, ըստ տեղեկությունների, գեներալներից զեկույցներ է ստանում և հրահանգներ է տալիս նրանց, գրում է Meduza-ն։

The Chosun Daily-ն հավելում է, որ Կիմ Չժու Էն պարբերաբար հանրության մեջ է հայտնվում հոր հետ, նաև այցելելով միջուկային փորձարկման վայրեր: Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների աղբյուրները ենթադրում են, որ նրան պատրաստում են որպես Կիմ Չեն Ընի իրավահաջորդ: Մասնավորապես, հետախուզությունն արդեն գրանցել է դեպքեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը արտահայտել է իր կարծիքը որոշակի քաղաքական հարցերի վերաբերյալ:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները շատ քիչ տեղեկություններ են հրապարակում Կիմ Չեն Ընի ընտանիքի մասին։ Ենթադրվում է, որ նա նաև ունի երկու որդի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի