Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.02.2026 | 14:14Այսօր լրանում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակման 4-րդ տարելիցը։ Այդ առիթով մի խումբ ակտիվիստներ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի և համերաշխության ցույցի են դուրս եկել։
2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանն սկսեց ամբողջական ներխուժում Ուկրաինա՝ հարվածներ հասցնելով երկրի տարբեր ուղղություններով՝ հյուսիսից, արևելքից և հարավից։ Պատերազմը դարձավ Եվրոպայում Երկրորդ համաշխարհայինից հետո ամենախոշոր ռազմական հակամարտություններից մեկը։