Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

«Վերադառնում եմ Սաղմոսավանքից, Տեր Օշինը, ցավոք, չհերքեց, որ քաղաքացուն ասել է՝ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 


«Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր եկեղեցական կանոնին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Սա պիտի հիշեն մեր բոլոր եկեղեցականները՝ հատկապես նրանք, ովքեր եկեղեցին, որտեղ պիտի ծառայեն ժողովրդին, շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ»,- ասել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակն ավելի վաղ ֆեյսբուքում գրառում էր արել, թե Տեր Օշինը պսակադրվող զույգին ասել է՝ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»: Տեր Օշին քահանա Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում Ռուբինյանին այսպես էր արձագանքել․

«Facebook-ով չի, որ պիտի տարածեն, հանրայնացնեն ինչ-որ մի թեմա։ Եթե հարց ունեն, թող գան, տեղս էլ գիտեն»։ 

   
Ստացվում է, Տեր Օշիմի՝ մեզ տված պատասխանից հետո Ռուբեն Ռուբինյանը որոշել է դեմառդեմ հանդիպել քահանային։

 

Անի Թամրազյան