«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Նման բան չեմ ասել»,-Factor TV-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Տեր Օշին քահանա Հայրապետյանը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն գրառմանը, թե քահանան պսակադրվող զույգին ասել է՝ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

«․․․Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել։

Հ.Գ. պապիս պապու պապու պապը՝ Տեր Օհանը, 1850-ականներին եղել է հենց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը»,- գրել էր Ռուբինյանը։

«Պատվարժան մարդ է եղել, եթե Սաղմոսավանքում է ծառայել, սակայն չեմ կարծում, որ իր պապն է եղել։ Այդ մարդկանցից չի կարող նման թոռնիկ ծնվել, որ վեհափառ հայրապետի անունը կրճատ ասի կամ չիմանալով նրա անունը, ուրիշ անուն ասի։ Հիշեցրեք, որ վեհափառի անունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս է, նույնիսկ անձնագրով։ Չես կարող Տեր հայրի թոռ լինելով հանդերձ այդպիսի բան քեզ թույլ տալ»,- ասաց քահանան։

Արված արտահայտության վերաբերյալ 2-րդ անգամ տրված հարցին քահանան պատասխանեց, որ հիմա ոչինչ այլևս չի ուզում մեկնաբանել․ «Facebook-ով չի, որ պիտի տարածեն, հանրայնացնեն ինչ-որ մի թեմա։ Եթե հարց ունեն, թող գան, տեղս էլ գիտեն»։

Եվգենյա Համբարձումյան