25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես՝ անդրադարձել է ջրային ոլորտի խնդիրներին: Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ  երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ  Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է: «Այստեղ խնդիրը  ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ  ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ  նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- շեշտել է  երկրի ղեկավարը:

Անդրադառնալով, այդ թվում՝ իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը  փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների։ «Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չենք ըմբռնում, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։ Ջրայինն այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև տարբեր նշանակության այլ հողեր պետք է դառնան այգիներ, ու  այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա: Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում տարեկան 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում»:

Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է: «Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ այս թեմաների հետ պետք է առերեսվել, իսկ առերեսվելու համար կրկին կարևորել է կրթության անհրաժեշտությունը։ «Ես ուզում եմ, որ  մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների  հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ջրային ոլորտում  առկա հարցերը լուծելու  համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները: «Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք»,-ամփոփել է վարչապետը:

Ջրային ոլորտում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր»