Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 

Լուրեր

25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) 79-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում կիրակի՝ փետրվարի 22-ին:

Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտը  մարտից հետո» One Battle After Another ֆիլմը արժանացել է ամենաշատ մրցանակների (վեց), մինչդեռ ռուս ռեժիսոր Պավել Տալանկինի և ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմն արժանացել է  «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Անդերսոնի ֆիլմը, որի գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Շոն Փենը, Բենիսիո դել Տորոն և Թեյանա Թեյլորը, առաջադրվել է 14 անվանակարգերում:  Ֆիլմը, որը պատմում է Միացյալ Նահանգներում ձախակողմյան արմատական ​​խմբավորման անդամների կյանքի մասին, արժանացել է մրցանակների «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Անդերսոնն ինքը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ Փենը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Ռայան Քուգլերի ռեժիսորությամբ նկարահանված ամերիկյան «Մեղավորները» սարսափ ֆիլմը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ամենաշատ մրցանակներով։ Ֆիլմը, որը ստացել էր 13 անվանակարգ, հաղթել է «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում։ Նիգերիացի-բրիտանացի դերասանուհի Վունմի Մոսակուն, որը նկարահանվել է «Մեղավորները» ֆիլմում, արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակին։

ԴիԿապրիոն, որը նկարահանվել է «Մարտը  մարտից հետո» ֆիլմում,  ֆրանսիացի ու ամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն, որը նկարահանվել է Ջոշ Սաֆդիի «Մարտին Հրաշալի» ֆիլմում, մնացել են առանց մրցանակների: Վերջին ֆիլմը  ներկայացվել է 11 անվանակարգում, բայց չի կարողացել հաղթել ոչ մեկում։

Լավագույն դերասան անվանակարգում ԴիԿապրիոյից և Շալամեից առաջ է անցել բրիտանացի Ռոբերտ Արամայոն, որը «Ես կռվում եմ» (I Swear) ֆիլմում խաղացել է Ջոն Դևիդսոնի՝ շոտլանդացի ակտիվիստի դերը, որը խոսում է Տուրետի համախտանիշի մասին:

Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է իռլանդացի Ջեսի Բաքլիին, որը նկարահանվել է Քլոե Չժաոյի «Համնետ»  պատմական ողբերգության մեջ, որը պատմում է Ուիլյամ Շեքսպիրի որդու կյանքի մասին: 11 անվանակարգում մրցանակ ստացած ֆիլմը նաև ճանաչվել է «Լավագույն բրիտանական ֆիլմ»։

Դանիա-չեխական համատեղ արտադրության «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցներում քարոզչության մասին, արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Այն հիմնված է Չելյաբինսկի մարզի Կարաբաշ քաղաքի դպրոցի ուսուցիչ և կազմակերպիչ Պավել Տալանկինի կողմից նկարահանված տեսանյութերի վրա՝ սկսած Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից՝ 2022 թվականի փետրվարին:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի հունվարի 25-ին Սանդենսի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի