Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին տարիներին կրթական ոլորտում հաճախ է հնչում նույն հարցը․ ինչպե՞ս սովորեցնել անգլերեն այնպես, որ այն չլինի միայն դասագրքային ու գնահատականի համար, այլ դառնա իրական հմտություն։ Այս հարցի պատասխաններից մեկը փետրվարի 20-ին ներկայացվեց հանրությանը՝ «Կորիզ» կրթական ծրագրի և Global Bridge կրթահամալիրի համագործակցությամբ մեկնարկած նոր համադպրոցական նախաձեռնության՝ «The Magic of English» անգլերենի մրցույթի շրջանակում։

Սա անգլերենի մրցույթ և ուսուցողական հարթակ է, որը նախատեսված է Հայաստանի հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանի բոլոր աշակերտների համար և հիմնված է միջազգային կրթական ծրագրերի վրա։

Նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական նոր ուղի Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար՝ անկախ նրանց առաջադիմությունից։

«Մենք միասին ուզում էինք ստեղծել այնպիսի մշակույթ, որ անգլերեն սովորելը լինի խաղի, ժամանցի ուրախ տարբերակ, որ յուրաքանչյուր 3-9-րդ դասարանցի կարողանա կրթվել, սովորել և մասնակցել մրցույթի։ Իսկ այդ ամենը կեզրափակվի «Կորիզի»՝ հայտնի դարձած շոու-մրցանակաբաշխության շրջանակներում»,- նշում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր, նախագահ Սուրեն Ալոյանը։

«The Magic of English»-ն օլիմպիադա չէ՝ միայն գերազանց առաջադիմությամբ աշակերտների համար․ մրցույթը բոլոր աշակերտների համար է՝ անկախ լեզվի տիրապետման նախնական մակարդակից։ Սովորողը կարող է աճել քայլ առ քայլ՝ բարելավելով անգլերենի գիտելիքները։

«Այսօր անգլերենը պարզապես պարտադիր առարկա չէ, այն լեզու է, որով աշակերտը ճանաչում է աշխարհը, բացահայտում է տարբեր մշակույթներ, շփվում է իր հասակակիցների հետ՝ տարբեր երկրներից, և կարողանում է վստահորեն արտահայտել իր մտքերը։ Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ երեխան չի վախենում սխալվելուց, այստեղ սխալը չի նույնացվում ցածր գնահատականի հետ, այն աճի բնական քայլ է»,- շեշտում է Global Bridge կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աննա Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան