Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Վեց ամսական Պանչ անունով կապիկը համացանցում մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ X-ում լայնորեն տարածվել է նրա տեսագրությունը, որտեղ նա տխուր կառչում է կենդանաբանական այգու աշխատակիցներին և քարշ տալիս փափուկ խաղալիք օրանգուտանին։ Պանչի մայրը հետաքրքրություն չի ցուցաբերել իր ձագերի խնամքի նկատմամբ։ Այս մասին ասվում է RFI-ի անդրադարձում։

Նշվում է, որ ճապոնական մակակների ձագերը կառչում են իրենց մայրերին՝ անվտանգության և մկանային զանգված կառուցելու համար։ Կենդանաբանական այգու աշխատակիցներն այլընտրանք են փնտրել, օրինակ՝ սրբիչ կամ փափուկ խաղալիք, բայց Պանչն ընտրել է երկար ոտքերով օրանգուտանին։

«Նրա համար հեշտ էր բռնել այն։ Գուցե նրան նաև դուր էր գալիս, որ այն կապիկի էր նման»,- Fuji TV-ին ասել է կենդանաբանական այգու աշխատակիցը։

Պանչի դժվարին վիճակը համակրանք է առաջացրել համացանցի օգտատերերի մոտ՝ նվիրված երկրպագուների բանակ հավաքելով, որոնք սկսել են հրապարակումնել անել կապիկի մասին #HangInTherePunch հեշթեգով։

Կապիկի ձագը հուլիսին ծնվելուց հետո մեծացել է արհեստական ​​միջավայրում։ Նրա վիճակը սկսել է բարելավվել այս ամիս։ Տոկիոյի մոտ գտնվող Իչիկավա կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ նա աստիճանաբար հարմարվում է։

Ուրբաթ կենդանաբանական այգու կապիկների վանդակի շուրջ հավաքվել են ավելի քան 100 այցելուներ՝ փորձելով լուսանկարվել, մինչ Պանչը փորձում էր մոտենալ խմբի մյուս անդամներին։

«Մենք այստեղ ենք առավոտից։ Հազվադեպ ենք գալիս կենդանաբանական այգի, բայց ուզում էինք տեսնել խելոք Պանչին»,- ասել է 32-ամյա Սայակա Տակիմոտոն, որն ամուսնու հետ երկու ժամ մեքենայով ճանապարհ է անցել՝ կապիկին տեսնելու համար։

Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել՝ խնդրելով նրանց «աջակցել Պանչի ջանքերին» շփվելու հարցում, քանի որ նրա խումբը որևէ լուրջ ագրեսիա չի ցուցաբերել։

Լրատվամիջոցներն էլ տեսանյութեր են տարածում, թե ինչպես է Պանչը վերջապես ընկերանում մյուս կապիկների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի