Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը

Լուրեր

18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Meydan TV-ի գործով ձերբակալված լրագրողները դիմել են Ադրբեջանում գործող դիվանագիտական ​​ներկայացուցչություններին՝ դեսպանատներին և միջազգային առաքելություններին, կոչ անելով հետևել իրենց գործով դատավարության ընթացքին։ Նրանք հայտարարել են, որ խախտվում է իրենց պաշտպանության իրավունքը։

«Մենք՝ Meydan TV-ի գործով ձերբակալված լրագրողներս, խնդրում ենք Ադրբեջանում գործող դիվանագիտական ​​կորպուսին, մասնավորապես, Բաքվում Եվրամիության պատվիրակությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատներին, ուղարկել ներկայացուցիչների՝ մասնակցելու և հետևելու Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարությանը։ Քանի որ չկա անկախ լրատվամիջոց, և դատավարությունը տեսալսողական չի լուսաբանվում, խախտվում է մեր պաշտպանության տարրական իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախագահող դատավոր Այթեն Ալիևան իրեն դրսևորում է «անկայուն հոգեկան խանգարում ունեցող և լսելու անկարողություն ունեցող անձի նման»՝ ճանաչելով միայն պետական ​​մեղադրողին խոսելու իրավունքը։ Դատավորը խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի 81.2 հոդվածը։ Այս դրույթի համաձայն՝ նա պարտավոր է ապահովել քրեական գործի արդար դատաքննությունը և դատարանի մասնակիցների վարքագծի ընթացակարգային պահանջների պահպանումը։ Դատավորը ակնկալում է, որ  իր հարցերին պատասխանեն միայն «այո»-ով կամ «ոչ»-ով։ Ավելին, նա չի խուսափում սպառնալիքներ հնչեցնելուց։

Չնայած այն հանգամանքին, որ օրենքն իրավունք է տալիս արտահայտել և արդարացնել սեփական դիրքորոշումը մեղքը ընդունելու կամ ժխտելու վերաբերյալ, Այթեն Ալիևան զրկում է ձերբակալված լրագրողներին այս հնարավորությունից: Նա նույնիսկ թույլ չի տալիս փաստաբաններին խոսել, անընդհատ ընդհատելով նրանց՝ «նստեք» և «լռեք» խոսքերով, թույլ չտալով նրանց ավարտել իրենց նախադասությունը, հայտարարել են լրագրողները:

«Լրագրողներին ազատ արձակելու կոչերին ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են. «Դատավարությունը դեռ շարունակվում է, և մենք հավատում ենք արդար դատավճռին»։ Դուք կարող եք գալ դատարան և ինքներդ համոզվել, որ արդարություն ակնկալել այնպիսի գործընթացից, որն անհարգալից է նույնիսկ պարզ պատասխանի նկատմամբ, անհնար է։ Մենք հասկանում ենք, որ Այթեն Ալիևան չէ, որ որոշումներ է կայացնում մեր գործով, ուստի նա մեզ լսելը համարում է ժամանակի վատնում։ Սակայն իշխանությունների կողմից կազմակերպված այս ներկայացումն օրինականացվում է նրա նախագահությամբ։ Առաջին իսկ նիստից դատավորը կողմ է միայն պետական ​​մեղադրողին՝ այդպիսով ցույց տալով իր դիրքորոշումը, զրկելով մեզ ձայնի իրավունքից և նույնիսկ թույլ տալով կոպիտ վերաբերմունք։ Մենք ցանկանում ենք, որ Meydan TV-ի դատավարությունը լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և հրավիրում ենք բոլոր դեսպանատներին այցելել մեր դատին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի