ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են Իրանին հնարավոր հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին, սակայն նման գործողությունները, հավանաբար, կտևեն հանգստյան օրերից երկար։ CBS News-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հարվածներ հասցնելու վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Սպիտակ տունը կշռադատում է լարվածության սրման ռիսկերը։ Հաջորդ երեք օրերի ընթացքում Պենտագոնը ժամանակավորապես Մերձավոր Արևելքից դուրս կբերի իր անձնակազմի մի մասին, հիմնականում՝ Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։ Ըստ մեկ աղբյուրի՝ Պենտագոնի կողմից հնարավոր ռազմական գործողությունից առաջ ռեսուրսների և անձնակազմի տեղափոխումը ստանդարտ պրակտիկա է, բայց պարտադիր չէ, որ նշանակի, որ հարձակումն անխուսափելի է։

Միաժամանակ, Axios-ի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ ռազմական գործողությունն Իրանում, հավանաբար, կլինի մի քանի շաբաթ տևող լայնածավալ արշավ և ավելի շատ նման կլինի լիարժեք պատերազմի, քան հունվարին Վենեսուելայում տեղի ունեցած թիրախային գործողությունը։ Axios-ը գրում է, որ սա, հավանաբար, կներառի ԱՄՆ-Իսրայել համատեղ արշավ, որն իր մասշտաբով շատ ավելի մեծ է, քան Իսրայելի 12-օրյա պատերազմը 2025 թվականի հունիսին, որին միացավ նաև ԱՄՆ-ն։

Իր հերթին, Ynet-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը և արտակարգ ծառայությունները բերվել են պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի: Անվտանգության հարցերով կաբինետի նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 22-ը։ Ըստ լրատվականի՝ Թեհրանը չի կատարել ամերիկյան պահանջները Շվեյցարիայում կայացած բանակցությունների ժամանակ, և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը ժամանակ է ձգձգում և փորձում է մոլորեցնել ԱՄՆ-ին: Փետրվարի 18-ին Al-Jazeera-ն մեջբերել է դիվանագիտական ​​աղբյուրի, որը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համբերությունը կարող է «ավելի արագ սպառվել, քան Թեհրանը կարծում է»:

CNN-ը ևս հաղորդում է, որ զինվորականները պատրաստ են հարված հասցնել այս հանգստյան օրերին (փետրվարի 21-22): Մի աղբյուրի համաձայն՝ փետրվարի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Թրամփին նաև տեղեկացրել են Թեհրանի հետ բանակցությունների արդյունքների մասին: Արդյո՞ք ԱՄՆ նախագահը կորոշի հարվածներ հասցնել մինչև շաբաթավերջ, դեռևս պարզ չէ:

«Նա շատ ժամանակ է ծախսում դրա մասին մտածելու վրա»,- ասել է CNN-ի աղբյուրը:

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակության կազմում էին նաև քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, տնտեսական դիվանագիտության փոխնախարար Համիդ Ղանբարին և տեխնիկական, իրավական և տնտեսական հարցերի փորձագետներ։

ԱՄՆ պատվիրակությունը ներկայացնում էին Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։ Երկխոսությանը միացել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։

Խորհրդակցություններից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները սպասում է, որ Իրանի ղեկավարությունը կներկայացնի գրավոր առաջարկ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Երկու կողմերի դիրքորոշումները մնում են խիստ տարբեր։ Վաշինգտոնը պնդում է ընդլայնել օրակարգը՝ ներառելով Իրանի հրթիռային ծրագիրը և իսլամական արմատական ​​խմբավորումներ Հըզբոլլահին ու ՀԱՄԱՍ-ին  աջակցությունը։

Թրամփը բազմիցս սպառնացել է ռազմական հարված հասցնել Իրանին, եթե դիվանագիտությունը ձախողվի, և լրացուցիչ ռազմանավեր է ուղարկել տարածաշրջան։ Թեհրանը, ի պատասխան, զգուշացրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք ունեն ամերիկյան բազաներ, կարող են դառնալ թիրախ, եթե նրանք ներգրավվեն Իրանի դեմ ռազմական հարվածների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի