Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»
Քաղաքականություն
18.02.2026 | 19:39
Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։
Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը պետական այցով Հունաստանում է։