Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել

Լուրեր

18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
Բոլորը

ՌԴ «Յաբլոկո» կուսակցությունը Մոսկվայի քաղաքապետարան է ներկայացրել Telegram մեսենջերի, տեղեկատվության հասանելիության և խոսքի ազատության պաշտպանությանը նվիրված հանրահավաք անցկացնելու մասին ծանուցում: Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։

Դիմումը ներկայացրել են կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը, դաշնային կոմիտեի անդամ Իվան Բոլշակովը և «Յաբլոկո Մոսկվայի» նախագահ Կիրիլ Գոնչարովը։ Հանրահավաքը նախատեսված է մարտի 1-ին, սպասվում է մինչև 5000 մարդու մասնակցություն։ «Осторожно, новости»-ի կողմից հրապարակված ծանուցման համաձայն՝ հանրահավաքը պետք է անցկացվի Զարյադյե այգում։

«Քաղաքապետարանը որևէ իրավական հիմք չունի արգելքի համար: Ռուսաստանի Սահմանադրությունը մեզ հստակորեն տալիս է նման բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունք: Մենք պահանջում ենք դադարեցնել բողոքի ակցիաները խոչընդոտելու պրակտիկան և հարգել մեր իրավունքները: Եթե իշխանությունները փորձեն խախտել օրենքը և արգելել հանրահավաքը, դա կլինի քաղաքական որոշում, այլ ոչ թե իրավական»,- հայտարարել է Նիկոլայ Ռիբակովը:

Ռուսաստանի իշխանությունները 2025 թվականի ամռանից սկսած կսահմանափակում են Telegram-ի գործունեությունը, արգելափակելով տեսազանգերը։ Փետրվարի 10-ին RBC-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ իշխանությունները որոշել են ավելի «դանդաղեցնել» մեսենջերը Ռուսաստանում։

Մոսկվայի իշխանություններն արգելում են ընդդիմության բողոքի ցույցերը քաղաքում՝ հղում անելով այն փաստին, որ դեռևս ուժի մեջ է COVID-19 համավարակի պատճառով 2020 թվականին սահմանված զանգվածային միջոցառումների արգելքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի