Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ փետրվարի 18-ին իր աշխատակիցներից մեկը պայթել է ականի վրա։ Միջադեպ տեղի է ունեցել Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում։
Նշվում է, որ գործակալության աշխատակից Վասիֆ Չոբանովը (ծնված 2000թ.) պայթել է հակահետևակային ականի վրա՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։ Նա ձախ ձեռքի և դեմքի շրջանում տարբեր վնասվածքներ է ստացել։
Չոբանովի վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի